ԱՄՆ-ում ընկերական հանդիպում է կայացել «Մանչեսթեր Յունայթեդի» և «Լիվերպուլի» միջև։ Էրիկ տեն Հագի թիմը խոշոր հաշվով պարտություն կրեց 0։3 հաշվով։ Մերսիսայդյան ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Կարվալյոն, Ջոնսը և Ցիմիկասը։
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստներին էլ հաջողվել է ընկերական խաղում հաղթել Լոնդոնի «Չելսիին»:
Անգլիայի գործող չեմպիոնները 4։2 հաշվով հաղթեցին «թոշակառուներին»։ Հանդիպման գլխավոր հերոսը մանչեսթերյան ակումբի նորվեգացի աստղային հարձակվող Էրլինգ Հոլանդն էր, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Գոլի հեղինակ է դարձել նաև կիսապաշտպան Օսկար Բոբը։ «Չելսիից» գոլեր խփեցին փորձառու Ռահիմ Ստերլինգը և կիսապաշտպան Նոնի Մադուեկեն։