«Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսսին մեկնաբանել է Արտեմ Դովբիկի տեղափոխությունը կատալոնական «Ժիրոնայից» իտալական ակումբ։
«Երբ խոսքը ֆուտբոլիստների հետ բանակցությունների մասին է, ապա ակումբի յուրաքանչյուր անդամ կատարում է իր դերը: Ինչպես ցանկացած մարզիչ, ես շփվում եմ պոտենցիալ նորեկների հետ. տրանսֆերներն այլ կերպ չեն լինում: Դովբիկի դեպքում առանցքային ազդեցություն է ունեցել նրա զրույցը Դեն Ֆրիդկինի հետ։ Մեզ այդպիսի ֆուտբոլիստ էր պետք, և մենք ամեն ինչ արեցինք տրանսֆերն իրականացնելու համար։
Դովբիկին ժամանակ կպահանջվի, բայց նա արդեն բավական լավ է վարժվել դրան։ Հաճելի է իմանալ, որ մեր բոլոր նորեկներն իսկապես ցանկանում էին գալ «Ռոմա». նրանք հրաժարվեցին ավելի շահավետ տարբերակներից, «ոչ» ասացին հայտնի ակումբներին»,- Դե Ռոսսիի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։