Քոնոր Գալագերը իսպանական ակումբ տեղափոխվելու շեմին է

Քոնոր Գալագերը մոտ է Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն: Տրանսֆերը գրեթե ավարտված է։ Այս մասին գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Գալագերի տրանսֆերային արժեքը կկազմի 40 միլիոն եվրո:

Transfermarkt հեղինակավոր պորտալը 24-ամյա անգլիացու արժեքը գնահատում է 50 մլն եվրո։ Ինքը՝ Քոնորը, այլևս չի ցանկանում լինել «Չելսիի» կազմում։