Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին նշել է այն ակումբը, որը վերջինը կլինի իր կարիերայում։
««Ռեալն» իմ վերջին ակումբային թիմն է։ Հնարավորություն կլինի մարզել ազգային հավաքականը, ես չգիտեմ։ Ես այնքան էլ ոգևորված չեմ ազգային հավաքականում աշխատելու համար, քանի որ այնտեղ կկորցնեմ ֆուտբոլիստների հետ ամենօրյա կապը, մարզումները և հանդիպումներին պատրաստվելը: Իսկ ես սիրում եմ աշխատել ամեն օր»,- մեջբերում է AS-ի մասնագետը։
Նախկինում Անչելոտտիի նշանակմամբ հետաքրքրված էր Բրազիլիայի հավաքականը։ Սակայն իտալացին հրաժարվել է բրազիլացիներից եւ երկարաձգել պայմանագիրը «Ռեալի» հետ մինչեւ 2026 թվականի հունիսը։