Բրազիլացի պաշտպանը տեղափոխվել է «Վան»

Չարենցավանի «Վան» է տեղափոխվել բրազիլացի  պաշտպան Քլայդեր Մասեդոն, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը:

25-ամյա ֆուտբոլիստը հանդես է եկել  բրազիլական «Դեպորտիվո Բրազիլ», «Բանդեիրանտե», «Սան Խոսե-ՍՊ», «Անապոլիս», բուլղարական «Բերոե» ֆուտբոլային ակումբներում։

Մասեդոն «Վան» է տեղափոխվել  «Կրումովգրադ» ֆուտբոլային ակումբից։

Ֆուտբոլիստի հետ կնքվել է մեկ տարվա պայմանագիր։