Լամին Յամալը դարձել է «Գինեսի գրքի» ռեկորդակիր

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի հարձակվող Լամին Յամալը դարձել է «Գինեսի գրքի» ռեկորդակիր։

Հիշեցնենք, որ Յամալը դարձավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին մասնակցած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ինչպես նաև Եվրոյի ամենաերիտասարդ գոլի հեղինակը։

Յամալը մրցաշարի կիսաեզրափակիչում գոլ խփեց ֆրանսիացիներին և դարձավ Եվրոյի եզրափակիչ փուլի ամենաերիտասարդ գոլի հեղինակը 16 տարեկան 362 օրական հասակում։