Մադրիդի «Ատլետիկոյի» երկրպագուները վիրավորել են պորտուգալացի վինգեր Ժոաու Ֆելիշին «Խետաֆեի» հետ ընկերական խաղի ժամանակ (3:1): Այս մասին հայտնում է Relevo-ն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Աղբյուրի փոխանցմամբ՝ երկրպագուները խաղադաշտում պորտուգալացու յուրաքանչյուր գործողություն ուղեկցել են սուլոցներով ու վիրավորանքներով։ Հաղորդվում է, որ Ֆելիշը ստիպված է եղել մարզադաշտից հեռանալ թիմից առանձին՝ անձնական մեքենայով։
Նշենք, որ Ֆելիշն ընկերական խաղում մադրիդյան թիմի մեկնարկային կազմում էր եւ խփեց երկրորդ գոլը։