Մի քանի բարձրակարգ ֆուտբոլիստներ դժգոհ են «Մանչեսթեր Սիթիում» իրենց դիրքից։ Ըստ Football Insider-ի՝ խոսքը կիսապաշտպան Կևին դե Բրույնեի, հարձակվող Խուլիան Ալվարեսի և դարպասապահ Էդերսոն Մորաեսի մասին է։
Այս եռյակը մտածում է ամառային տրանսֆերային պատուհանում ակումբային գրանցումը փոխելու մասին։ Դե Բրույնեն և Էդերսոնը գայթակղիչ առաջարկներ ունեն Սաուդյան Արաբիայի առաջնությունից: Ալվարեսն իր հերթին թիմ է փնտրում, որտեղ կայուն ֆուտբոլիստ կլինի մեկնարկային կազմում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։
Անցած մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթին» հերթական անգամ դարձավ Պրեմիեր Լիգայի չեմպիոն։