Երեք առանցքային ֆուտբոլիստներ կարող են հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն, դարպասապահ Էդերսոնը և հարձակվող Խուլիան Ալվարեսը դժգոհ են իսպանացի մասնագետ Պեպ Գվարդիոլայի ղեկավարած թիմի ճամբարում իրենց դիրքից։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ երեք ֆուտբոլիստներն էլ լրջորեն մտածում են այս ամառ «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին։ Ընդգծվում է, որ Ալվարեսը դժգոհ է անգլիական ակումբում խաղաժամանակից։ Միաժամանակ, Դե Բրույնեն ու Էդերսոնը Սաուդյան Արաբիայի ակումբներից առաջարկներ են ստացել՝ նրանց տրանսֆերի համար մեծ գումարներ խոստանալով։

Նախկինում մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ալվարեսի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։

Նշվում է, որ Գվարդիոլան կփորձի արգենտինացի ֆուտբոլիստին համոզել մնալ թիմում։ Բացի այդ, իսպանացի մարզիչը չի ցանկանում բաց թողնել Դե Բրույնեին։