Թիերի Անրի. «Մենք այս հաղթանակը չենք տեսնում որպես ռևանշ»

Ֆրանսիայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին մեկնաբանել է օլիմպիական մրցաշարի քառորդ եզրափակչում Արգենտինայի նկատմամբ տարած հաղթանակը (1։0)։

«Մենք այս հաղթանակը չենք տեսնում որպես ռևանշ, քանի որ աշխարհի առաջնությունում (Ֆրանսիան 11 մետրանոցներով եզրափակչում պարտվեց Արգենտինային) այլ թիմեր խաղացին։ Այս խաղում մեզ օգնեց վաղ խփած գոլը։

Կներեք վերջում ձեզ անհանգստացնելու համար։ Սա այն չէ, ինչ ես ուզում էի, և ես չկարողացա կառավարել դա»,- Անրիի խոսքերն է մեջբերում լրագրող Գաստոն Էդուլան։

Օլիմպիական խաղերի կիսաեզրափակչում Ֆրանսիան կմրցի Եգիպտոսի հետ։