«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Կիլիան Մբապպեի մասին։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի հարձակվողը միացել է «Ռեալին» ազատ գործակալի կարգավիճակով։
«Մբապպեն ինձ նման հարձակվող չէ, մենք այլ խաղաոճ ունենք, նա այլ դիրք ունի։ Բայց Մբապպեն հիանալի ֆուտբոլիստ է։ Վստահ եմ մեր թիմի հնարավորությունների վրա»,- լեհ հարձակվողի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Նախորդ մրցաշրջանում Լևանդովսկին խաղադաշտ է դուրս եկել 49 անգամ, դարձել է 26 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։