Օրիոլ Ռոմեուն լքել է թիմի բազան

«Բարսելոնայի» կիսապաշտպան Օրիոլ Ռոմեուն լքել է թիմի բազան՝ որպեսզի որոշում կայացնի իր ապագայի վերաբերյալ, հայտնում է թիմի պաշտոնական կայքը։

Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ 32-ամյա իսպանացին կարիերան կշարունակի «Ժիրոնայում»։ Այս շաբաթավերջին ֆուտբոլիստը բուժզննում կանցնի և պայմանագիր կկնքի։

Ռոմեուն «Բարսելոնա» է տեղափոխվել հենց «Ժիրոնայից» 2023 թվականի հուլիսին։ 2023/24 մրցաշրջանում նա կատալոնացիների կազմում անցկացրել է 37 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։