«Ատլետիկի» 22-ամյա վինգեր Նիկո Ուիլյամսը մերժել է ՊՍԺ-ի առաջարկը՝ տեղափոխվել ֆրանսիական գրանդ։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ում համոզված են, որ իսպանացի ֆուտբոլիստն այս մրցաշրջանում չի հեռանա «Ատլետիկից»։ Այնուամենայնիվ, Ուիլյամսը շարունակում է մնալ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, որը չափազանց հետաքրքրված է նրա ծառայություններով։
Անցած մրցաշրջանում Ուիլյամսը ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 48 հանդիպման, որոնցում դարձել է 10 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։