«Լիվերպուլի» ղեկավարները մտադիր են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ բաժանվել պաշտպան Ջո Գոմեսից: Այս մասին հայտնում են Tribal Football-ի լրագրողները։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մերսիսայդցիները որոշել են ազատվել Գոմեսից, քանի որ այս դիրքի համար ունեն բավարար թվով այլընտրանքային տարբերակներ։ 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը: Գոմեսի տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Պրեմիեր Լիգայում պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 32 հանդիպում։ Ջոն 1 գոլային փոխանցում կատարեց և 5 դեղին քարտ ստացավ։