Ֆեդերիկո Կիեզան և Տիյագու Ջալոն մոտ են Թուրինի «Յուվենտուսի» ճամբարից հեռանալուն։
Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ թիմի մարզիչ Տիագու Մոտան չի հրավիրել այս ֆուտբոլիստներին առաջիկա ընկերական հանդիպմանը։
Ակնկալվում է, որ այս ամիս ֆուտբոլիստները կլքեն ակումբը․ Կիեզան կվաճառվի, իսկ Ջալոն վարձավճարով կհեռանա:
Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը Ա Սերիայում։