Խուլիան Ալվարեսը մոտ է Լա Լիգա տեղափոխվելուն

«Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը մոտ է Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուն։

Ինչպես հայտնում է Topskills Sports UK-ը, մադրիդյան թիմի ղեկավարությունը 24-ամյա ֆուտբոլիստի հետ համաձայնեցրել են անձնական պայմանագրի պայմանները։ Ակումբների միջև բանակցությունները շարունակվում են։

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ատլետիկոն» Ալվարեսին առաջարկում է հինգ տարվա պայմանագիր՝ տարեկան 12-15 միլիոն եվրո աշխատավարձով։

Նշվում էր, որ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ֆուտբոլիստին վաճառել մոտավորապես 70-90 միլիոն եվրոյով։ 2023/24 մրցաշրջանում Ալվարեսը բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, դարձել 19 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։