Արգենտինայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Գարսիա Գրովը։
Աղբյուրի համաձայն՝ արգենտինացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ն։ Փարիզցիները պաշտոնական առաջարկ են արել անգլիական ակումբին։
Ինչ վերաբերում է Ալվարեսին, ապա հարձակվողը նախընտրում է կարիերան շարունակել Իսպանիայում, որտեղ նրա նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ատլետիկոն»։
Անգլիայի առաջնության անցած մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 36 հանդիպում, որոնցում դարձել է 11 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։