Լոնդոնի «Արսենալն» իր հայացքն ուղղել է «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողին: Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «զինագործները» ցանկանում են իրենց շարքերը համալրել Խուլիան Ալվարեսին, ով ցանկանում է հեռանալ «Էթիհադից» այս տրանսֆերային պատուհանի ընթացքում։
«Արսենալը» տեղյակ է, որ «Մանչեսթեր Սիթին» Ալվարեսի համար պահանջում է մոտ 90 միլիոն եվրո՝ առանց բոնուսների։ «Զինագործները» դեռ որևէ կոնկրետ քայլ չեն ձեռնարկել, բայց դա կարող է շուտով փոխվել:
Ալվարեսը հասցրել է երկու մրցաշրջան անցկացնել Պրեմիեր Լիգայում, որոնցում դարձել է 20 գոլի հեղինակ։ Արգենտինացի հարձակվողին հետաքրքրում է նաև լոնդոնյան մեկ այլ ակումբ՝ «Չելսին», որը նույնպես նոր հարձակվող է փնտրում։