Խամես Ռոդրիգեսը խզել է պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ

Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան, ԱԱ-2014-ի լավագույն ռմբարկու Խամես Ռոդրիգեսը խզել է պայմանագիրը «Սան Պաուլոյի» հետ և  այժմ ազատ գործակալի կարգավիճակ ունի, հայտնում է Globo-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալի» 33-ամյա նախկին ֆուտբոլիստի համար պայքարում են «Ատլետիկոն» և «Ռեալ-Սոսյեդադը», իսկ անձամբ՝ ֆուտբոլիստը, նույնպես ցանկանում է վերադառնալ Եվրոպա։

ԱՄՆ-ում կայացած Ամերիկայի գավաթի խաղարկությունում Ռոդրիգեսը դարձել է 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։