Հարգելի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ X սոցիալական ցանցում հրապարակված տեղեկությունների համաձայն, «Չելսի» ֆուտբոլային ակումբը դիտարկում է անգլիացի կիսապաշտպան Քոնոր Գալագերի հետ պայմանագիրը երկարաձգելու տարբերակը։
Աղբյուրի տեղեկություններով՝ այսօր հերթական հանդիպումն է եղել լոնդոնյան ակումբի ներկայացուցիչների և ֆուտբոլիստի շրջապատի միջև։
«Չելսիի» ղեկավարությունը փորձում է խուսափել թիմի նախկին պաշտպան Անտոնիո Ռուդիգերի հետ կապված իրավիճակի կրկնությունից, ով «Ռեալ» է տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով։
Միևնույն ժամանակ, «Ատլետիկոն», որը բանակցություններ է վարում ֆուտբոլիստի հետ, պնդում է այս հարցում շուտափույթ որոշում կայացնել՝ ցանկանալով ավարտել բանակցություններն այս շաբաթ։