«Բորուսիան» հայտնել է, որ Ֆուլկրուգը հեռացել է թիմից՝ այլ ակումբի հետ բանակցություններ վարելու համար

Գերմանիայի հավաքականի հարձակվող Նիկլաս Ֆյուլկրուգը Դորտմունդի «Բորուսիայից» մեկնել է Շվեյցարիայում ուսումնամարզական հավաքի, հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ «Բորուսիան» 31-ամյա հարձակվողին բաց է թողել այլ ակումբի հետ բանակցությունների համար։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ֆուլկրուգը մոտ է «Վեսթ Հեմ» տեղափոխվելուն։

2023/24 մրցաշրջանում Ֆուլկրուգը բոլոր մրցաշարերում դորտմունդցիների կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 16 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Նա Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել EURO-2024-ում, որտեղ 5 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ։