«Բավարիան» պատրաստ է բաժանվել Լեոն Գորեցկայից

«Բավարիան» պատրաստ է բաժանվել Լեոն Գորեցկայից։

Լրագրող Ֆլորիան Պլետենբերգը հայտնում է, որ լավ առաջարկ ստանալու դեպքում մյունխենցիները բաց կթողնեն կիսապաշտպանին։ Այս մասին 29-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչներին տեղեկացրել է սպորտային տնօրեն Մաքս Էբերլը։

Միաժամանակ, ինքը՝ Գորեցկան, չի ցանկանում հեռանալ։ Նա մոտիվացված է և վճռական է խաղալ «Բավարիայում»: Նա չի մտածում իրենով հետաքրքրվող թիմեր (օրինակ՝ Մադրիդի «Ատլետիկո») տեղափոխվելու մասին և ոչ մեկի հետ չի բանակցում։