Ընկերական խաղի շրջանակում Մյունխենիի «Բավարիան» Հարավային Կորեայում մրցեց Լոնդոնի «Թոթենհեմի» դեմ։
Վենսան Կոմպանիի սաները կարողացան հաղթանակի հասնել անգլիական ակումբի նկատմամբ 2։1 հաշվով։
Խաղի 4-րդ րոպեին Գաբրիել Վիդովիչը առաջ մղեց մյունխենյան գրանդին։ Երկրորդ խաղակեսում՝ 56-րդ րոպեին, առավելությունը կրկնապատկեց Լեոն Գորեցկան։ «Թոթենհեմի» միակ գոլը 66-րդ րոպեին հեղինակեց Պեդրո Պորրոն։