«Միլանը» և «Ռոման» կարող են փոխանակում կազմակերպել:
Ինչպես հաղորդում է Football Italia-ն, «ռոսոներիները» ցանկանում են ձեռք բերել Թեմմի Աբրահամին: Աղբյուրի համաձայն՝ Պաուլո Ֆոնսեկայի թիմը պատրաստ է ջալլորոսիներին տալ իրենց հարձակվող Նոա Օկաֆորին, ով այնքան էլ համոզիչ նորամուտի մրցաշրջան չի անցկացրել «Սան Սիրոյում»:
Հիշեցնենք, որ Աբրահամը «Ռոմա» է տեղափոխվել 2022 թվականի ամռանը Լոնդոնի «Չելսիից» 40 միլիոն եվրոյի դիմաց։ Հարձակվողը բաց թողեց նախորդ մրցաշրջանի մեծ մասը ծնկի խաչաձեւ կապանների վնասվածքի պատճառով: Աբրահամը ներկայումս գրավում է նաև Պրեմիեր Լիգայի ակումբների ուշադրությունը։