«Լևանտեի» 26-ամյա հարձակվող Դանի Գոմեսը կարիերան կշարունակի իսպանական մեկ այլ ակումբում։
«Վալենսիան» համաձայնել է վարձակալել ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով՝ հետագայում գնելու իրավունքով, այս մասին հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը հանդես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ Գոմեսը մասնակցել է 34 հանդիպման, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։