Լոնդոնցիները սկսում են հետապնդել «Բորնմութի» առաջատարին:
«Թոթենհեմը» ցանկանում է ձեռք բերել Դոմենիկ Սոլանկեին։ Ֆաբրիցիո Ռոմանոն շեշտում է, որ ակումբը պետք է լրջորեն ներդրումներ կատարի տրանսֆերի մեջ, քանի որ «Բորնմութը» տրամադրված չէ բաց թողնել առանցքային ֆուտբոլիստին։
Սոլանկեն գնահատվում է մոտ 40 մլն ֆունտ ստեռլինգ: Ինքը՝ ֆուտբոլիստը, չի պարտադրի տրանսֆերը։