Բացահայտվել է, թե ինչպես է Մարկո Սպորտիելոն վնասվածք ստացել հյուրանոցում։
Ավելի վաղ հաղորդվում էր , որ «Միլանի» դարպասապահը Նյու Յորքի հյուրանոցներից մեկում թիմի նախամրցաշրջանային շրջագայության ժամանակ կտրել է ջիլը։
Լրագրող Պասկուալ Գուարոն գրում է, որ ֆուտբոլիստը շապիկը հանելիս ձեռքը հարվածել է ջահին ու պատռել ջիլը։ Սպորտիելոն կվերադառնա Միլան, որտեղ կանցկացնի արձակուրդը, ապա կսկսի վերականգնողական փուլը։
Ֆուտբոլիստի վերականգնման ժամկետը կկազմի 3 ամիս։ Ռոսոներիները պայմանագիր կկնքեն ևս մեկ դարպասապահի հետ: