«Վիլյառեալի» լավագույն ռմբարկուն կտեղափոխվի մադրիդյան ակումբ

«Վիլյառեալի» հարձակվող Ալեքսանդր Սյորլոտը համաձայնել է տեղափոխվել Մադրիդի «Ատլետիկո», հայտնում է AS-ը։ Հիմա ամեն ինչ կախված է ակումբներից։

Ֆուտբոլիստի փոխհատուցման չափը կազմում է 38 մլն եվրո։ «Վիլյառեալը» չի նվազեցնի այս գումարը, սակայն պատրաստ է մտածել տարաժամկետ վճարման մասին։

Նորվեգացին վերջին մրցաշրջանում դարձավ «Վիլյառեալի» լավագույն ռմբարկուն: Նախորդ մրցաշրջանում 28-ամյա հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, դարձել 26 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։