Ռոդրիգո դե Պոլ. «Հանգստյան օրերին ես գնում եմ հոգեբանի մոտ»

«Ատլետիկոյի» կիսապաշտպանը դժգոհում է կյանքում ունեցած տառապանքներից։

Ռոդրիգո Դե Պոլն ասել է, որ հանգստյան օրերին գրեթե դուրս չի գալիս տնից։ Ֆուտբոլիստը կցանկանար ժամանակ անցկացնել այնպես, ինչպես սովորական մարդիկ։

«Սովորաբար հանգստյան օրերին փորձում եմ պարզապես հանգստանալ, ինձ օգնում է հոգեբանը: Մենք միշտ նիստեր ենք ունենում։ Մադրիդում դժվար է որևէ տեղ գնալ։

Քաղաքում շատ արգենտինացիներ կան, ես պետք է ապրեմ դրանով. ես չեմ կարող գնալ կինոթատրոն կամ սուպերմարկետ», – նշել է Դե Պոլը Luzu TV-ի համար: