«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը այնքան էլ սիրված չէ իր հարեւանների կողմից։ Միգուցե նրանցից ոմանք երկրպագում են «Մանչեսթեր Յունայթեդին», բայց հարցը ամենևին էլ դա չէ։ Ֆոդենը սիրում է բարձր խնջույքներ կազմակերպել մինչև ուշ գիշեր: Ինչպես հայտնում է Goal պորտալը՝ վկայակոչելով The Sun-ին, ֆուտբոլիստը երբեմն «դժոխք» է ստեղծում իր հարեւանների համար։
Հարեւան տների բնակիչներին դուր չի գալիս ոչ միայն բարձր երաժշտությունը, այլեւ շան մշտական հաչոցը։ Մի անգամ ոստիկանությունը նույնիսկ եկել է Ֆոդենի տուն՝ արձագանքելու զանգին, պնդում է աղբյուրը։
Ֆիլ Ֆոդենն այժմ հանգստանում է. ֆուտբոլիստը «Մանչեսթեր Սիթի» կժամանի ավելի ուշ, քանի որ մասնակցում էր EURO-2024-ին։