Պեպ Գվարդիոլան հայտնել է, որ Էրլինգ Հոլանդը առողջական խնդիրներ ունի

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է թիմի հարձակվող Էրլինգ Հոլանդի ֆիզիկական վիճակի մասին։

«Հոլանդը իրեն անհարմար է զգում։ Մենք չենք ցանկանում ռիսկի դիմել։ Բայց վաղ թե ուշ նա պետք է քայլ կատարի դեպի լիարժեք մարզում և խաղադաշտում րոպեներ։

Նա ունի հիվանդություններ, մկանային խնդիրներ, մենք չենք ցանկանում վտանգել նրան կորցնել երեք շաբաթ կամ մեկ ամիս։ Դա խնդիր կլիներ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում 90min-ը։

ԱՄՆ-ում մինչմրցաշրջանային շրջագայության ժամանակ նորվեգացին գոլի հեղինակ է դարձել «Սելթիկի» (4։3) և «Միլանի» (2։3) դեմ ընկերական խաղերում։