Պաշտոնական․ Արտեմ Դովբիկը տեղափոխվեց Իտալիա

Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը «Ժիրոնայից» տեղափոխվեց «Ռոմա», հայտնում է իտալական թիմի մամուլի ծառայությունը։

Դովբեկը, ով դարձավ «Ռոմայի» պատմության մեջ առաջին ուկրաինացի ֆուտբոլիստը, հռոմեացիների կազմում նա հանդես կգա 11 համարի մարզաշապիկով։

27-ամյա Դովբիկը նախորդ մրցաշրջանում դարձավ Լա Լիգայի լավագույն ռմբարկու՝ դառնալով 24 գոլի հեղինակ։