PROFFOOTBALL-ը զրուցել է «Արարատ-Արմենիայի» և Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտոան Նարեկ Ալավերդյանի հետ։
–Նարեկ, ինչպե՞ս որոշեցիք, որ պետք է ֆուտբոլիստ դառնաք։
-Դեռ մանկուց շատ եմ սիրել ֆուտբոլը, և կլանված դիտել եմ Կրիշտիանու Ռոնալդուի բոլոր խաղերը։ Նրանից ոգեշնչվելով ես ցանկացա զբաղվել ֆուտբոլով։
–Ի՞նչ կասեք Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանի մասին, և կ՞խոսեք սպասվող մրցաշրջանի մասին։
-Նախորդ մրցաշրջանում թիմը շատ լավ հանդես եկավ, ամենահիշարժանը իհարկե Հայաստանի գավաթի նվաճումն էր։ Այս մրցաշրջանում անելու ենք ամեն ինչ, որպեսզի չեմպիոն դառնանք։
-Ըստ ձեզ՝ ո՞վ է Հայաստանի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը։
-Կարող եմ շատ վստահ պատասխանել, դա իհարկե Հենրիխ Մխիթարյանն է։
–«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների Լիգայի որակավորման երկրորդ փուլում երկու խաղերում էլ հաղթեց «Զիմբրուին», ի՞նչ կասեք այդ մասով։
-Մենք շատ լավ վերլուծել էինք մեր հակառակորդին, օգտագործեցինք մեր պահերը ու հաղթեցինք երկու խաղերում էլ։ Մենք խաղադաշտ էինք դուրս եկել միայն հաղթելու նպատակով, հակառակորդը նույնպես լավ հանդես եկավ, հատկապես շատ լավ էին իրացնում ստանդարտները, բայց մեզ հաջողվեց հաղթանակ տանել։
-Կխոսե՞ք ձեր ապագայի մասին։
-Այս պահին ունեմ փոքր-ինչ խաղային պրակտիկայի պակաս։ Իմ նպատակն է հաղթել բոլոր հնարավոր տիտղոսները իմ թիմի հետ, և խաղաժամանակ ստանալու դեպքում անել առավելագույնը։