Մարոկկոն հաղթեց ԱՄՆ-ին և դուրս եկավ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ

Փարիզում 2024 թվականի Օլիմպիական խաղերի տղամարդկանց ֆուտբոլի մրցաշարի քառորդ եզրափակչում Մարոկկոյի հավաքականը ջախջախիչ հաղթանակ տարավ ԱՄՆ-ի նկատմամբ։

Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է 4։0 հաշվով՝ հօգուտ մարոկկացիների, որոնք պատմության մեջ առաջին անգամ դուրս են եկել օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչ։

Մարոկկոյի հավաքականի կազմից աչքի ընկավ՝ Սուֆիան Ռահիմին, Իլյաս Ակոմասը, Աշրաֆ Հակիմին և Էլ-Մեհդի Մաուհուբը։

Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում Մարոկկոն կմրցի Ճապոնիա – Իսպանիա հանդիպման հաղթողի հետ։