Ջոնաթան Տան մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել թիմը

Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ջոնաթան Տան մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխել թիմը։ Ինչպես հայտնում է Goal.com-ը, ֆուտբոլիստով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»: Միաժամանակ, թիմի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն հույս ունի, որ Տան կփոխի իր կարծիքը։

«Ես պլանավորում եմ խաղալ Տայի հետ, քանի որ նա կարևոր է ինչպես խաղադաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Դա իմ գաղափարն է: Ես աչք չեմ փակի իրավիճակի վրա»,- Ալոնսոյի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ջոնաթան Տան Լևերկուզենի «Բայերի» կազմում անցկացրել է ավելի քան 350 հանդիպում։ Նրա պայմանագիրը թիմի հետ ավարտվում է հաջորդ ամառ։