Ժոաու Ֆելիշը մոտ է ԱՊԼ տեղափոխվելուն

«Ասթոն Վիլան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները Մադրիդի «Ատլետիկոյի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշի հետ, ով նախորդ մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Topskills Sports UK-ը։

Աղբյուրի համաձայն՝ իսպանական ակումբը պորտուգալացուն բաց թողնելու համար ցանկանում է 40 միլիոն եվրո։ Նշվում է, որ երկու ակումբներն էլ կշարունակեն բանակցությունները մոտ ապագայում գործարք կնքելու համար։

Նշվում է, որ գործարքը ֆինանսական տեսանկյունից բարդ է լինելու, սակայն «Ասթոն Վիլան» դիտարկում է Ֆելիշի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Ֆելիշը ակումբի և ազգային հավաքականի բոլոր մրցաշարերում մասնակցել է 54 հանդիպման, որոնցում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։