Էրիկ տեն Հագ. «Մենք կարող ենք մրցել Անգլիայի լավագույն թիմերի հետ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է Պրեմիեր Լիգայում իր թիմի մրցունակության մասին։

«Մենք կարող ենք մրցել Անգլիայի լավագույն թիմերի հետ: Հետո փորձում ես մրցակցել աշխարհի լավագույն թիմերի հետ, ինչպիսիք են Մադրիդի «Ռեալը», որոնք ակնհայտորեն շատ լավ թիմ են։

Բայց Պրեմիեր Լիգան շատ բարձր մակարդակի վրա է, և մենք կարողանում ենք մրցել նրանց հետ, ինչը շատ լավ է։ Բայց հիմա մեր խնդիրն է դա անել ավելի հետևողականորեն։ Ես զգում եմ, որ մենք հիմա կառուցել ենք հիմքը՝ առաջնորդների նոր խմբով, նոր մարզչական շտաբով և թիմ մտնող նոր ֆուտբոլիստներով», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի վերջում «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցրել է ութերորդ տեղը։