«Բարսելոնան» չի պատրաստվում նոր մրցաշրջանում գրանցել Ռոնալդ Արաուխոյին

«Բարսելոնան» չի պատրաստվում նոր մրցաշրջանում գրանցել Ռոնալդ Արաուխոյին: Ֆուտբոլիստը կարող է խաղադաշտ վերադառնալ միայն չորս ամիս հետո։

Կատալոնացիները պատրաստ են զոհաբերել ուրուգվայցու խաղերից մի քանիսը, որպեսզի ապահով լինեն ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակներում: Ակումբը Արաուխոյին կգրանցի միայն հունվարին։

Այսպիսով, Արաուխոյի աշխատավարձը կանոնակարգի համաձայն հաշվի չի առնվի։