AS. «Բարսելոնայի» երկու առանցքային ֆուտբոլիստներ կարող են լքել թիմը

«Բարսելոնայի» ղեկավարությունը ցանկանում է գումար աշխատել՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում վաճառելով երկու աստղային ֆուտբոլիստների։

Ինչպես հայտնում է AS-ը՝ կատալոնական թիմի ղեկավարությունը որոշել է բաժանվել թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգից և եզրային հարձակվող Ռաֆինյայից։

Ըստ աղբյուրի՝ երկու ֆուտբոլիստներն էլ չեն ցանկանում հեռանալ «Բարսելոնայից» և մտադիր են անտեսել այլ ակումբների առաջարկները։ Դե Յոնգի աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 70 միլիոն եվրո։

Ռաֆինյայի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Բրազիլացու տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։