«Արսենալի» սան Էմիլ Սմիթ Ռոուն տեղափոխվել է «Ֆուլհեմ»։
Անգլիական ակումբը հայտարարել է 24-ամյա կիսապաշտպանի հետ մինչև 2029 թվականի ամառը հինգ տարվա պայմանագիր կնքելու մասին՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
Ինչպես հաղորդում է BBC Sport-ը, տրանսֆերային արժեքը կազմել է 27 միլիոն ֆունտ, իսկ բոնուսների դեպքում կարող է հասնել 34 միլիոն ֆունտի, ինչը ռեկորդային գործարք է դարձել «Ֆուլհեմի» պատմության մեջ։
Անգլիայի հավաքականի կազմում կիսապաշտպանը երեք հանդիպում է անցկացրել։