«Ալ-Իթթիհադը» հրաժարվել է գնել Կևին դե Բրույնեին

Կիսապաշտպան Կևին դե Բրույնեն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի հեռանա «Մանչեսթեր Սիթիից» և տեղափոխվի «Ալ-Իթթիհադ»։

Ինչպես հայտնում է լրագրող Ռուդի Գալետին սոցիալական ցանցերում, սաուդյան ակումբը որոշել է հրաժարվել բելգիացու համար պայքարից։ Պատճառն այն է, որ «Ալ-Իթթիհադը» չափազանց բարձր է համարում «Մանչեսթեր Սիթիի» պահանջները, հատկապես հաշվի առնելով, որ Դե Բրույնեի պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց։

Նախկինում 33-ամյա Դե Բրույնեն խոստովանել էր, որ Սաուդյան Արաբիա կարող է տեղափոխվել և նշել, որ կարող է լավ գումար աշխատել այս երկրում։ Բելգիացին «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսի վերջից։

Հեղինակավոր Transfermarkt պորտալը Կևին դե Բրույնեին գնահատում է 50 միլիոն եվրո։