Բրազիլացի հարձակվող Վիտոր Ռոկեն, ում իրավունքները պատկանում է կատալոնական «Բարսելոնային», կարող է հայտնվել Իտալիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes պորտալի էջերում։
Լրագրողների տեղեկություններով՝ 19-ամյա հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված է հռոմեական «Լացիոն»։ Իտալական ակումբը պատրաստ է 20 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի իրավունքների 50 տոկոսի համար։
Transfermarkt-ը Ռոկեի շուկայական արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո: Բրազիլացու աշխատանքային պայմանագիրը «Բլաուգրանայի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականի կեսերը:
Նախորդ մրցաշրջանում Վիտորը մասնակցել է Իսպանիայի առաջնության 14 հանդիպման ու դարձել 2 գոլի հեղինակ։