«Ֆիորենտինայի» հարձակվողը մոտ է իտալական գրանդ տեղափոխվելուն

Թուրինի «Յուվենտուսը» հետաքրքրված է տոսկանական «Ֆիորենտինայի» հարձակվող Նիկո Գոնսալեսով, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հաղորդվում է, որ «ծեր սինյորան» արդեն կապ է հաստատել 26-ամյա Գոնսալեսի գործակալների հետ: Այս պահին կողմերի միջև բանակցություններ են ընթանում հնարավոր տրանսֆերի շուրջ։

2023/24 մրցաշրջանում Նիկո Գոնսալեսը «Ֆիորենտինայի» կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։