«Բավարիայի» մարզական տնօրենը խոսել է Լեոն Գորեցկայի ապագայի մասին

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը խոսել է թիմի կիսապաշտպան Լեոն Գորեցկայի ապագայի մասին։

«Ես անձամբ խոսել եմ յուրաքանչյուր ֆուտբոլիստի հետ։ Կիսապաշտպանությունում մրցակցությունը շատ թեժ է լինելու։ Յուրաքանչյուր ֆուտբոլիստ պետք է ինքը որոշի իր ապագան»,- Էբերլիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։

Հիշեցնենք, որ Գորեցկան նախորդ մրցաշրջանում ոչ միշտ էր «Բավարիայի» մեկնարկային կազմում հայտնվում։ Ֆուտբոլիստը կարող էր հեռանալ թիմից անցած ամառ։