Էկվադորցի Բրայան Դանիել Պինտադոն Փարիզի Օլիմպիական խաղերում 20 կմ քայլում ոսկե մեդալ է նվաճել։
Նա տարածությունը հաղթահարել է 1 ժամ 18 րոպե 55 վայրկյանում։ Չնայած հոգնածությանը՝ օլիմպիական չեմպիոնը հաղթանակը տոնեց «Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ոճով ՝ «Siuuu» բղավելով։