«Ֆուլհեմը» նոր առաջարկ է արել Սքոթ ՄաքՏոմինեյին։
Անցյալ շաբաթ ակումբը 17 միլիոն ֆունտ է առաջարկել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի համար, սակայն մերժում է ստացել, քանի որ մանկունիանցիներն ավելի մեծ գումար էին սպասում:
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ այս անգամ լոնդոնցիներն առաջարկել են ավելի քան 20 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Սակայն ակնկալվում է, որ այս առաջարկը նույնպես մերժվի։ «Յունայթեդը» պատրաստ է նրան վաճառել մոտ 30 միլիոն ֆունտով: