Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի դարպասապահ Մանուել Նոյերը խոսել է իր միջազգային կարիերայի մասին։ Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ դարպասապահը կարող է կարիերան ավարտել Գերմանիայի հավաքականում։
«Հիմա ժամանակը չէ խոսելու այն մասին, թե ինչ կլինի հետո։ Տոնի Կրոսը նույնպես ժամանակին ընդմիջում էր վերցրել, իսկ հետո վերադարձավ մեծ մրցաշար»,- դարպասապահի խոսքերն է մեջբերում լրագրող Վինսենթ Շիրպկեն։
Հիշեցնենք, որ Նոյերը տնային Եվրոպայի առաջնությունում Գերմանիայի հավաքականի հիմնական դարպասապահն էր ու օգնեց թիմին դուրս գալ քառորդ եզրափակիչ, որտեղ գերմանացիները պարտվեցին մրցաշարի հաղթող Իսպանիային։ 38-ամյա Մանուելը ազգային հավաքականի հիմնական դարպասապահն է 2010 թվականից։