«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր հարձակվող ձեռք բերել այս տրանսֆերային պատուհանի ընթացքում: Հիշեցնենք, որ մանկունիանցիների հարձակվող Ռասմուս Հոյլունը վնասվածք էր ստացել, ինչի պատճառով շարքից դուրս էր մնացել մի քանի շաբաթով։
Լրագրող Ջեյմս Դակերի կարծիքով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» իր ռադարում է պահում «Բրենթֆորդի» հարձակվող Իվան Թոնիին, ով Անգլիայի հավաքականի կազմում հանդես է եկել Եվրոպայի վերջին առաջնությունում Գերմանիայում։
Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ամռանն արդեն ձեռք բերեց Ջոշուա Զիրքզեին իտալական «Բոլոնիայից», սակայն գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը ցանկանում էր թիմում տեսնել մեկ այլ հարձակվողի Հոյլունի վնասվածքից հետո։