Լենի Յորոն կարող է խաղադաշտ վերադառնալ միայն հոկտեմբերին։
Ինչպես հայտնում է The Telegraph-ի լրագրող Ջեյմս Դաքերը, «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը կարող է բաց թողնել մոտ երկու ամիս։ Նրա մոտ ախտորոշվել է մետաթարսի կոտրվածք։
«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկը վնասվածք է ստացել «Արսենալի» հետ ընկերական խաղում (1:2): Նա փոխարինվեց 35-րդ րոպեին։
Յորոն «Յունայթեդին» միացավ «Լիլից» հուլիսի 18-ին։ Տրանսֆերային գումարը կազմել է 62+8 մլն եվրո։