Լիոնել Մեսսիի թիկնապահ Յասին Չուեկոն խոսել է աստղային ֆուտբոլիստի հետ իր հարաբերությունների մասին։
«Մեսսին ինձ համարում է ոչ միայն իր թիկնապահը, այլ նաև ընկերը։ Խոսում ենք, ծիծաղում։ Նա ինձ միշտ հրավիրում է ճաշի և լավ է վերաբերվում ինձ։
Երբ նա նվաճեց «Ոսկե գնդակը», մենք ինքնաթիռում էինք, և նա ասաց՝ «Յասին, վերցրու «Ոսկե գնդակը»: Ասացի՝ լավ։ Սկզբում մտածեցի, որ ուզում է, որ իրեն ինչ-որ տեղ տանեմ։ Այնուհետև նա ասաց իր որդուն և կնոջը. «Յասինը ստանում է «Ոսկե գնդակը» որպես լավագույն թիկնապահ»: Դա հիանալի պահ էր, և ես երբեք չեմ մոռանա նրա խոսքերը, աշխարհի լավագույն խաղացողի խոսքերը։ Ես ինձ նրա ընտանիքի անդամ եմ զգում և ամեն կերպ փորձում եմ օգնել նրան, քանի որ նա ինձ շատ է վստահում: Նա շատ համեստ է»,- Չուեկոյի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: